Главная » 2011 » Մարտ » 16 » Բանտում գտնվողների մի մասը կարող էր ազատ լինել
20:27
Բանտում գտնվողների մի մասը կարող էր ազատ լինել


«ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պատժամիջոցները երբեմն ոչ պիտանի են, իսկ երբեմն էլ համաչափ չեն` հետապնդող նպատակներին հասնելու համար»-այսօր այս մասին հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Իր ասածները նախարարը հիմնավորեց կոնկրետ օրինակներով. «Մեր երկրում 5000 դրամի սահմաններում գողության համար մարդը կարող է ճաղերի ետեւում գտնվել մինչեւ 3 տարի»:

Այսօր հրավիրված կլոր-սեղան քննարկումը նվիրված էր «Ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակների շրջանակը ՀՀ օրենսդրությունում ընդլայնելու միջոցներին», որին մասնակցում էին նաեւ միջազգային փորձագետներ:

[ ?]«Եվրոպական երկրները գնում են այլ ճանապարհով, մասնավորապես տնային կալանք, հանրային աշխատանք, պրովոկացիա եւ այլն, որոնք շատ ավելի արդյունավետ են իրենց նպատակին ծառայում»,- ասաց նախարարը: Նա նկատեց, որ ազատազրկման ձեւով պատիժ կրողը, երբեմն, հասարակության եւ երբեմն էլ իր համար խնդիրներ է առաջացնում: «5-6 տարի ազատազրկման վայրում գտնվողը կորցնում է իր մասնագիտական ընդունակությունները, դուրս է գալիս եւ, երբեմն, սոցիալական խնդիրներ է առաջացնում` քայքայված է ընտանիքը, երեխաների դաստիարակությունը: Դժվարանում է աշխատանք գտնել, քանի որ կա նրա վրա «նստած-հելածի» դաջվածքը»,- նշեց նախարարը եւ ավելացրեց, որ նման դեպքերում ոչինչ չունենալով` նա նորից հայտնվում է ազատազրկման վայրում:

Հաշվի առնելով նաեւ կալանավայրերի գերծանրաբեռնվածությունը, ըստ նախարարի, որտեղ որ հնարավոր է ձերբազատվել ազատազրկման պատժից, փոփոխությունների մեծ շղթա է նախատեսվում: Չնայած որ համապատասխան արդյունավետ մեխանիզմները դեռեւս բացակայում են: «Մենք չունենք այդ ադապտացիոն արդյունավետ մեխանիզմները: Եթե ասում ենք հանրային աշխատանք, մենք պետք է ունենանք այդ ինստիտուցիոնալ մեխանիզմները, թե ինչպես պետք է աշխատենք: Ես կարծում եմ, որ այդ աշխատանքը մենք ունենք: Կանաչապատման , ծառատնկման համար մարդկային ռեսուրսի անհրաժեշտություն կա»,- ավելացրեց նախարարը:

Նախարար Թովմասյանը նաեւ տեղեկացրեց, որ նոր համակարգի կիրառման դեպքում ազատազրկման վայրերում ոչ բոլոր պատիժ կրողները կհայտնվեն ազատության մեջ, այլ նրանք, ովքեր, դուրս գալով, հանրության համար վտանգ չեն ներկայացնի, եւ համապատասխան աշխատանքի իրականացնելու դեպքում կարող են ուղղվել:

Քննարկմանը ներկա Եվրոպայի Խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Լույլետա Կասան նշեց, որ ԵԽ-ն իր փորձագետներով պատրաստ է իր վրա վերցնել բարեփոխումների այս ճանապարհը եւ հայ իր կոլեգաների հետ քննարկել ոլորտում փորձի փոխանակման մեթոդները:

Ի դեպ, այսօր քրեակատարողական հիմնարկներում պատիժը եւ նախնական կալանքը կրող 5100 կալանավոր կա:

www.a1plus.am

 

Share |
Просмотров: 255 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail