Главная » 2011 » Մարտ » 31 » Բանկ թալանողի վրա կրակել է նրա ենթական
18:42
Բանկ թալանողի վրա կրակել է նրա ենթական

Թերթն անդրադարձել է երկու օր առաջ «Կոնվերս բանկի» Նոր-Նորքի մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակմանը, գրելով, որ այն կարող է հրաշալի թեմա դառնալ սերիալների սցենարիստների համար: «Բանն այն է, որ երբ ոստիկանը կրակոցով վիրավորել եւ վնասազերծել է դիմակավորված հանցագործին, անմիջապես բջջային հեռախոսով զանգահարել է շեֆին` իրավիճակը զեկուցելու: Զանգը հնչել է տեղում, ոչ ավել ոչ պակաս` գետնին տապալված հանցագործի գրպանում: Խայտառակ իրարանցման մեջ հայտնված հերթապահ ոստիկանը չէր կարող պատկերացնել, որ գետնին տապալված հանցագործը հենց իր անմիջական շեֆն է` ոստիկանության Նոր-Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանը, ում համառորեն զանգահարում էր հերթապահ ոստիկանը»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

www.yerkir.am

Просмотров: 268 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail