20:27 Արմավիրում ձերբակալել են քիք-բոքսինգի մարզիչին և արցախյան պատերազմի հերոսին | |
Արմավիրում ձերբակալվել է քիք-բոքսինգի միջազգային մրցաշարերի հաղթող, Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի անդամ, մարզիչ Անուշավան Ալեքսանյանը։ Այս մասին Tert.am-ի խմբագրություն ահազանգել են Արմավիրի բնակիչները։ Tert.am-ին ուղղված նամակում, մասնավորապես, նշվում է, որ Անուշավան Ալեքսանյանը տեսել է, թե ինչպես է ոմն Տիգրան մարտի 20-ին Արմավիրում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների ժամանակ հենց ոստիկանների աչքի առաջ ընտրակաշառք բաժանում։ [ ?]«Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի միջամտությամբ ընտրակաշառք բաժանողը բաց է թողնվել, իսկ Անուշավանի դեմ քրեական գործ է հարուցվել մարդ փախցնելու մեղադրանքով։ Այդպես է ոստիկանությունը շնորհակալ լինում այն մարդկանց, ովքեր փորձում են հանցագործություններ կանխել»,- նշվում է նամակում։ Անուշավան Ալեքսանյանի ձերբակալության և Արմավիրի քաղաքապետի կեղծված
ընտրությունների դեմ բողոքող երիտասարդները մարտի 21-ին փակել էին
Արմավիր-Երևան մայրուղին։ Նրանց մոտեցել և ցրվելու կոչ է արել
արտգործնախարարության նախկին աշխատակից, արցախյան պատերազմի հերոս Դմիտրի
Մարտիրոսյանը։ Արմավիրի բնակիչները նաև ահազանգում են, որ երեկ ձերբակալվել են նաև «մի քանի անմեղ քաղաքացիներ»։ Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանությունից պարզաբանեցին հետևյալը. «Մարտի 21-ին՝ ժամը15։35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ Արմավիր-Երևան ճանպարհի 3-րդ կմ-ին երկկողմանի փակել են ճանապարհը: Պարզվել է, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրված թեկնածու Սևակ Մ.-ի համախոհները՝ մոտ 90 մարդ, իրենց ավտոմեքենաներով փակել են Արմավիր-Երևան ավտոմայրուղու 3-րդ կմ-ի հատվածը՝ մոտ 1 ժամ խոչընդոտելով ավտոտրանսպորտի բնականոն երթևեկությունը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ վերականգնվել է մայրուղու բնականոն երթևեկությունը: Նշված վայրից բերման է ենթակվել 5 մարդ: Նշենք, որ մարտի 20-ին կայացած Արմավիրի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը՝ հավաքելով 6 849 ձայն։ Նրա հիմնական հակառակորդը «Եռասյուն» ՍՊԸ նախագահ, իրավաբան, անկուսակցական Սևակ Մինասյանն էր, ով ընտրություններում հավաքել է 5 811 ձայն։ www.tert.am | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |