20:11 Արդեն գտել են ԱՊՊԱ-ին խաբելու ձեւերը | |
Պարտադիր ավտոապահովագրությունը (ԱՊՊԱ)
ընդամենը 2,5 ամսվա կենսագրություն ունի, իսկ մեր քաղաքացիներն արդեն գտել
են ապահովագրական ընկերություններին խաբելու ձեւը։ Խաբեության մեխանիզմը
հետեւյալն է՝ վթարի դեպքում առավել քիչ տուժած քաղաքացին իրեն հռչակում է
«մեղավոր» կողմ, որից հետո ապահովագրական ընկերությունը ստիպված է լինում
փոխհատուցել առավել շատ տուժած կողմի ծախսերը։ [ ?]Այդ մեխանիզմի տարածվածության մասին մի քանի շաբաթ առաջ հայտարարեց «Ռոսգոսստրախ»-ի գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը, իսկ այսօր վերահաստատեց «Ինգո Արմենիայի» գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը։ Վերջինիս խոսքով՝ տարօրինակորեն աճել են այն վթարները, որոնք իբր տեղի են ունենում մեքենան հետ տալիս։ Այս փաստերի կապակցությամբ արդեն իսկ առկա են առաջին քրեական գործերը։ Հատկանշական է, որ այն քաղաքացիները, որոնք համաձայնում են «կեղծ» վթարների գաղափարին, ռիսկի են ենթարկվում; Չէ՞որ հաջորդ տարիներին նրանց մեքենան կապահովագրվի ավելի բարձր սակագնով՝ որպես ռիսկային։ Մեկ-երկու նմանատիպ կեղծ խոստովանանքից հետո մեքենայի ապահովագրության գինը կարող է աճել մինչեւ 100 հազ. դրամի՝ ներկայիս 25-30 հազ. դրամի փոխարեն: Սակայն նշենք, որ ապահովագրական կեղծարարությունների սկիզբը պայմանավորված չէ բացառապես ԱՊՊԱ-ով։ Ըստ Լ. Ալթունյանի՝ իրենք միշտ էլ բախվել են նման փորձերի հետ, պարզապես ԱՊՊԱ-ի ներդրումից հետո կեղծարարությունները լայն թափ են հավաքել։ www.news.am | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |