Главная » 2011 » Մարտ » 18 » Առավոտ». Ոստիկանությունը պնդում է, որ Հայաստանում անչափահաս մարմնավաճառ չկա, այնինչ...
23:15
Առավոտ». Ոստիկանությունը պնդում է, որ Հայաստանում անչափահաս մարմնավաճառ չկա, այնինչ...


Մարմնավաճառները մեր երկրում տարեցտարի պակասում են, իսկ անչափահաս մարմնավաճառ ընդհանրապետ Հայաստանում չկա: Սա, ըստ էության, միֆ է, որին հավատում է միայն ոստիկանությունը»,- գրում է «Առավոտ» թերթն ու շարունակում. «Ոստիկանությունից «Առավոտին» տրամադրված տեղեկատվության համաձայն, 2010-ին Հայաստանում վարչական պատասպանատվության է ենթարկվել 199 մարմնավաճառ, իսկ անչափահաս մարմնավաճառ ընդհանրապես չի հայտնաբերվել:

Նշենք, որ անչափահաս է համարվում մինչեւ 18 տարեկան անձը: Թերեւս կարելի էր հավատալ, որ մեր երկրում իսկապես չկա անչափահաս մարմնավաճառ, բայց քանի որ սա շատ բաց ոլորտ է, եւ մարմնավաճառները գործում են բոլորիս աչքի առաջ, դժվար է հավատալ, որ ոստիկանության աշխատակիցները ոչ մի անգամ Երեւանյան լճի մոտ չեն հանդիպել 16-17 տարեկան այն աղջկան, որին ձեռքից ձեռք են խլում»:

[ ?]ԹԵրթն այնուհետ նշում է. «Ոստիկանության տվյալներից կարելի է եզրակացնել, որ վերջին շրջանում կա´մ տղամարդիկ են խելքի եկել եւ ապահով սեռական կյանք են վարում մարմնավաճառների հետ, կա´մ մարմնավաճառներն են հոգնել բուժվելուց եւ սկսել են ապահովիչ կիրառել: Այս մասին են վկայում մարմնավաճառների մոտ հայտնաբերված վեներական հիվանդությունների դեպքերը: Եթե 2009-ին առողջապահության  նախարարության մաշկավեներական դիսպանսեր ստուգման ներկայացված 241 մարմնավաճառից 140-ի մոտ գտել են տարբեր տեսակի վեներական հիվանդություններ` հոնորեա, սիֆիլիս, տրիխոմոնոզ, ՄԻԱՎ եւ այլն, ապա 2010-ի տվյալներով` 199 մարմնավաճառից 94-ի մոտ է  հայտնաբերվել վեներական հիվանդություն»:

Просмотров: 349 | Добавил: norikyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Name / Login
E-mail