 Վարչական դատարանը մերժեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն, «անբասիր» վարքի համար ոսկե մեդալով պարգեւատրված Մերուժան Ենգիբարյանի հայցադիմումը: Ոչ Ենգիբարյանը, ոչ նրա ներկայացուցիչը չէին մասնակցում վճռի հրապարակմանը: «Անբասիր» վարքագիծ դրսեւորած տնօրենը
բողոքարկում էր Կրթության եւ գիտության նախարարի որոշումը` իր
լիազորությունները կասեցնելու վերաբերյալ եւ ցանկանում էր դատարանի
միջոցով վերադառնալ դպրոց:
[ ?] Հիշեցնենք,
որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Մերուժան Ենգիբարյանի լիազորությունները
դադարեցրել էր 2010 թվականին, երբ նույն դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն
Ավագյանի նկատմամբ դատավճիռ կայացվեց, որն ապացուցում է, որ վերջինս
տարիներ շարունակ բռնության անառակաբարո գործողություններ է կատարել
դպրոցի անչափահաս սաների նկատմամբ:
ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ www.lragir.am
|