13:15 Ադրբեջանը երրորդ երկրի է հանձնել 3 հայ ռազմագերիներին | |
Նշենք, որ Ադրբեջանի պետհանձնաժողովի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի քարտուղար Շահին Սայիլովը հայտնել էր, որ 2009թ. գերեւարված հայ զինվորներ Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թեւոսյանը եւ Վարդան Սարգսյանը, իրենց կամքով, ՄԱԿ–ի միջնորդությամբ ուղարկվել են երրորդ երկիր։ [ ?]Ի դեպ, այսօր Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու մեկ ռազմագերու: Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը NEWS.am-ին հայտնեց, որ խոսքը ադրբեջանցի ռազմագերի Անար Հաջիեւի մասին է: ներկայումս Ադրբեջանում են գտնվում 3 հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, եւ 6 քաղաքացիական անձինք` Արթուր Բադալյանն ու 5 անձից բաղկացած մի ընտանիք` Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները: www.news.am
| |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |