19:18 «600 ԴՈԼԱՐ ՏՎԵՑԻՆ, ՑՈՒՑՄՈՒՆՔՍ ՓՈԽԵՑԻ» | |
![]() Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել են Իրանի քաղաքացիներ Մոհամադ Շառիֆյանի եւ Սինա Շաքերհոսեինի գործով անցնող տուժողները: [ ?] 42-ամյա Վաղինակ Եղիկյանը, ըստ էության, կրկնեց այն ցուցմունքները, որը նա տվել է անցած տարվա նոյեմբերին: Ըստ նրա ցուցմունքների` 2010 թվականի ապրիլի 2-ին ինքն աշխատելիս է եղել «Արջանոց» ռեստորանի խոհանոցում եւ ձայներ լսելով` դուրս է եկել ու տեսել, թե ինչպես է Սինա Շաքերհոսեինը տուժող Արսեն Խաչատրյանին հարցնում` ինչ ես ուզում: «Արսենն ասում էր` հանգստացի ու փաստաթուղթն էր ցույց տալիս (ոստիկանական), ասում էր` «փոլիս»: Կարծեցի, թե ամեն ինչ կկարգավորվի, բայց վիճաբանությունն ավելի բորբոքվեց, արդեն քաշքշոց սկսվեց: Արսենը հարցնում էր` ի՞նչ է եղել, ի՞նչ ես ուզում»,- պատմեց Վաղինակ Եղիկյանը: Նա նշեց, որ ինքը չի հարվածել մեղարյալներին, ոչ էլ տեսել է, որ տուժող Արսեն Խաչատրյանը հարվածել է իրանցի տղաներին: Փոխարենը Վաղինակը տեսել է, որ Մոհամադը հարվածել է ռեստորանի մատուցողուհուն, որի քթից արյուն է եկել: «Մոտեցա, հարցրի` ինչ եք ուզում, երկուսով հարձակվեցին իմ վրա, ես ընկա, ինձ խփում էին»: Վաղինակ Եղիկյանը նաեւ պատմեց, որ դեպքից օրեր անց իրանցի տղաների հարազատները փաստաբանի հետ այցելել է իրեն եւ գումար առաջարկել` որպես հասցված վնասի փոխհատուցում: «Ինձ 600 դոլար տվեցին, ես ցուցմունքս փոխեցի, բայց իմ առաջին ցուցմունքն է ճիշտ»,- խոստովանեց Վաղինակ Եղիկյանը: Մեղադրյալներ Մոհամադ Շառիֆյանի եւ Սինա Շաքերհոսեինի պաշտպան Արթուր Սահակյանը նշեց, որ այդ օրերին իրանցի տղաները կալանավորված են եղել եւ իրենց հարազատների գործողությունները չեն ուղղորդել: Տուժող Արսեն Խաչատրյանն էլ դատարանին հայտնեց, որ դեպքի օրը իրանցի տղաներն ու նրանց ընկերուհիները հարբած վիճակում էին, քանի որ օղի ու գարեջուր էին խմել ռեստորանում: Արսենի խոսքով` իրանցիներն են հարձակվել իր վրա, խփել գլխին, ապա մեքենան դիտավորյալ վարել իր ուղղությամբ ու հարվածել ոտքին: Ոստիկանության աշխատակից Արսեն Խաչատրյանը հերքեց իրանցիների այն պնդումը, թե ինքը փորձել է Սինային ուժով մեքենա նստեցնել, նաեւ կոտրել է նրա մատը: Մոհամադ Շառիֆյանը տուժողին հարցրեց, թե նա ինչպես է կարողանում այդքան ստեր հորինել: Դատավոր Մխիթար Պապոյանը հանեց այդ հարցը: Իսկ Սինա Շաքերհոսեինը հայտարարեց, որ Արսեն Խաչատրյանի բոլոր ցուցմունքները կեղծ են: Հիշեցնենք, որ իրանցի երիտասարդների տված ցուցմունքների համաձայն` վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Արսեն Խաչատրյանը Սինայի ընկերուհու հետեւից զուգարան է գնացել, մտել է ներս եւ հայերենով ինչ-որ տհաճ խոսքեր է ասել նրան: Իրանցի տղաները չեն ժխտել, որ իրենք հարվածել են հայերին, սակայն նշել են, որ դա ծեծկռտուք է եղել, որի ընթացքում երկու կողմերն էլ հարվածել են միմյանց, իրենք եւս վնասվածքներ են ստացել, ինչը, սակայն, պատճաշ կերպով չի արձայագրվել քննիչների կողմից: Քրեական գործի հաջորդ դատաքննությունը նշանակվեց մարտի 29-ին, ժամը 9:30-ին: ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ www.lragir.am | |
|
Всего комментариев: 0 | |
Հայաստանի պատմության միջազգային իրավական ակնարկ |
ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ և ԳՈՐԾԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳԻՐ |
Աշխատանքային իրավական վեճերի վերաբերյալ ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների խնդրահարույց բնույթը |