Главная » 2011 » Հուլիս » 02
Ավազակային հարձակում Երեւանում. Ծեծել եւ կողոպտել են Մալաթիա- Սեբաստիայի նախկին թաղապետին


Այսօր` հուլիսի 2-ի առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւան քաղաքում:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում երեք անձ` զինված եւ դիմակավորված, ներս են մտել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Նոյ թաղամասի 72 տուն եւ զենքի սպառնալիքի տակ ավազակային հարձակման ենթարկել տանտերերին:

Այդ պահին տանը եղել են 4 հոգի` տանտերը, երկու որդիները եւ կինը: Դեպքի վայրում հավաքվքածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նշված տունը պատկանում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանին:

Դիտել են: 748 |  Ամսաթիվ: 02.07.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն