|
|

Կիրակի գիշերը Սանկտ-Պետերբուրգի Կուպչինո թաղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների մասնակցությամբ: Գիշերը ժամը 2-ի սահմաններում հիվանդանոց են տեղափոխվել Ադրբեջանի երկու քաղաքացիներ: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Նախնական տեղեկություններով, ծեծկռտուքը սկսվել է սրճարանում: Կռվի ընթացքում թվային գերակշռությունը եղել է հայերի կողմը, ովքեր դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցիներին: Ադրբեջանական համայնքի ներկայացուցչի խոսքով, տուժել են Ալահվերդիեւը, Բախշիեւն ու Նեմատովը: Դիտել են: 333 | Ամսաթիվ: 06.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|
|
Լեգենդար Շառլ Ազնավուրը հրաժեշտ է տալիս մեծ բեմին: Նրա վերջին շրջագայությունը Եվրոպայով մեկնարկելու է օգոստոսի 30-ից` Մոսկվայից: Համերգը կայանալու է Կրեմլի պետական պալատում:
Մայիսի 22-ին Ազնավուրը դարձավ 87 տարեկան: Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. հայ գաղթականների ընտանիքում: 9 տարեկանից երգում եւ նվագում է բեմում: Հեղինակ է 1000-ից ավելի երգերի, նկարահանվել է 60 ֆիլմերում: Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն շանսոնյե: Դիտել են: 266 | Ամսաթիվ: 06.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|
|
Հունիսի 7-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյանի սպանության գործով դատական նիստը:
Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ ՀՀԿ Արաբկիրի տարածքային նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, ով սկզբում ընդունել էր իր մեղքը, որով նրան սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետո հրաժարվել է իր ցուցմունքներից: Դրա արդյունքում գործում շրջադարձ եղավ. մեղադրանք առաջադրվեց միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, ով չի ընդունում մեղադրանքը եւ հրաժարվում է ցուցմունք տալ: Դիտել են: 362 | Ամսաթիվ: 06.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|
|
Ավստրալիայի «Taronga Western Plains» կենդանաբանական այգում պահվող 90-ամյա կրիան զարմացրել է բոլորին: «T3» մականունը կրող կրիան օրերս լույս աշխարհ է բերել իր առաջին ծագուկին, որի երկարությունը ընդամենը 8 սմ է, իսկ քաշը` 95 գրամ:
Երբ փոքրիկը մեծանա, նրա երկարությունը կկազմի 180 սմ, իսկ քաշը` 250 կգ: Կենդանաբանական այգու աշխատակիցները կատակում են, թե «T3» կրիան միայն 90 տարեկանում է մայրացել, քանի որ այսքան ժամանակ հարմար զուգընկերոջ է սպասել: Նշենք, որ էգ կրիա Դիտել են: 321 | Ամսաթիվ: 06.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|
|
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, այսօր` մասնակի բավարարել է «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ` Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացրած հայցը: Դիտել են: 272 | Ամսաթիվ: 06.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|
|
Երեւան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով` 2011թ. հունիսի 4-ին` ժամը 12:00-ին, «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2011թ. հունիսի 3-ին` ժամը 19:00-ից մինչեւ 2011թ. հունիսի 4-ի 11:00-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց են տեղափոխվել Երեւան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի թվով 25 բնակիչներ: Դիտել են: 297 | Ամսաթիվ: 06.06.2011
| կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) | Մանրամասն |
|
|
|