Главная » 2011 » Հունիս » 04
92-ամյա երկվորյակները մահացել են մեկ օրում


ԱՄՆ-ում 92-ամյա Ջուլիան եւ Էդրիան Ռիսթեր եղբայրները մահացել են միեւնույն օրը ընդամենը մի քանի ժամվա տարբերությամբ:

Երկվորյակների մտերիմներն ու ծանոթները բոլորովին էլ չեն զարմացել նման համընկնմամբ` նկատելով, որ նրանք ամեն ինչ արել են միասին, խաղացել են, դպրոց են գնացել, շրջագայել երկրում, միաժամանակ ընդունվել Ֆրանցիսկյան վանական միաբանություն:

Ծանոթների խոսքով, նրանք անգամ դուռն էին միասին անցնում, եւ որեւէ մեկը երբեք չի լսել, որ վիճեն, թե ով է ավելի շուտ ծնվել: Եղբայրներին թաղելու են Սենթ-Պետերսբերգ քաղաքում:

www.news.am

Դիտել են: 309 |  Ամսաթիվ: 04.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Դատապարտյալը աչքերը կարե՞լ է


«Հետքի» տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Գագիկ Կարապետյանը աչքերը կարել է՝ բողոքելով ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից իր նկատմամբ կիրառված նկատողությունից:

ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը «Հետքի» հետ զրույցում նշեց, սակայն, որ դատապարտյալ Կարապետյանն աչքերը չի կարել, իսկ թե նրան «նկատողություն տրվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ», հարցադրումների կապակցությամբ էլ Բաբայանն ասաց, որ «մյուս հարցերն ուսումնասիրվում են եւ երկուշաբթի օրը դրանց կտրվի սպառիչ պատասխաններ»:


Դիտել են: 549 |  Ամսաթիվ: 04.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Սեփական դստեր բռնաբարության մեջ կասկածվողն ազատության մեջ է


Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին Վ.Գ.-ն հաղորդում է տվել, որ իբրև ամուսինը՝ 45-ամյա Վ.Տ.-ն, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 14-ամյա Ա.Տ.-ի հետ, որի պատճառով վերջինս հղիացել է:

Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանությունը փնտրում է Վ.Տ.-ին, ինչը Գորիսի ոստիկանության բաժնի պետ Սևադա Առաքելյանը հերքեց մամուլում՝ նշելով, որ «օպերատիվ կարգով ճշտվել է նրա գտնվելու վայրը: Վ.Տ.-ին բերման են ենթարկել ու ներկայացրել քննության»:


Դիտել են: 269 |  Ամսաթիվ: 04.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

34 հոգի թունավորվել է ջրից


Նուբարաշենում ջրի թունավորման հետեւանքով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց այս պահին հոսպիտալացվել է 34 հիվանդ` 6 մեծահասակ եւ 28 երեխա, այդ թվում` 1 տարեկան երեխա: 
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը` Նուբարաշենի այս բնակիչներին հիվանդանոց են տեղափոխել երեկ ժամը 20։00-ից սկսած: Նրանց հոսքը հիվանդանոց շարունակվել է նաեւ այսօր:

Արա Ասոյանը վստահեցրեց, որ հիվանդների վիճակն այս պահին դեպի լավն է գնում, սակայն այս պահին ոչ մեկին դեռ դուրս չեն գրել հիվանդանոցից: Նրա ասելով` ամենայն հավանականությամբ երկու օրից նրանց կթույլատրվի ոտուն վերադառնալ: «Բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, մահացության դեպքեր չկան»,- ընդգծեց Արա Ասոյանը։

www.a1plus.am

Դիտել են: 312 |  Ամսաթիվ: 04.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Պատգամավորը 600 միլիոն դրամի փոխհատուցման քաղհայց է ներկայացրել անչափահաս ամբաստանյալի ընտանիքին



Փետրվարի 24-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել էր ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրը` Սեյրան Մելիքյանը: Նրան անզգուշաբար վրաերթի ենթարկած անչափահաս Վահե Հակոբյանը, ով դեպքից անմիջապես հետո կալանավորվել է, արդեն 3 ամսից ավելի գտնվում է Աբովյանի անչափահասների գաղութում: Վահե Հակոբյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ ընդունել է մեքը, սակայն դատախզը կատարվածի համար պահանջում է առավելագույն պատիժ` 3 տարվա ազատազրկում:


Դիտել են: 341 |  Ամսաթիվ: 04.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

Փաստաբանը «կապ չունի» եւ չգիտի՝ որտեղ է գտնվում Նինո Բուրջանաձեի ամուսինը


Բադրի Բիցաձեի փաստաբանը տեեկություններ չունի, թե որտեղ է իր պաշտպանյալը։

«Ես նման տեղեկության չեմ տիրապետում եւ նրա հետ կապի մեջ չեմ։ Ես հաղորդակցվում եմ միայն նրա կնոջ՝ Նինո Բուրջանաձեի հետ»,- հայտարարել է Բիցաձեի շահերի պաշտպան Լեւան Սամուշիան, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։


Դիտել են: 338 |  Ամսաթիվ: 04.06.2011 | կարգ0.0/0| Մեկնաբանություն (0) |Մանրամասն

«Ալ-Քաիդայի» անդամ ամերիկացին կոչ է արել ԱՄՆ-ն պայթեցնել ահաբեկչություններով


«Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչ, ծագումով ամերիկացի Էդամ Գադանը ԱՄՆ-ում բնակվող մահմեդականներին կոչ է արել զենք վերցնել եւ երկրում բռնության ակտեր իրականացնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկու ժամ տեւողությամբ վիդեոուղերձը տեղադրվել է տարբեր ինտերնետ-կայքերում։

Էդամ Գադանը ԱՄՆ-ում բնակվող «մահմեդական եղբայրներին» կոչ է արել չսպասել եւ գրոհել։ Նա նշել է, որ ԱՄՆ-ում մեծ դժվարություն  չէ մտնել խանութ եւ ավտոմատ հրացան գնել։



Դիտել են: 611 |  Ամսաթիվ: 04.06.2011 | կարգ5.0/1| Մեկնաբանություն (0) |Մանրամասն