Главная » Файлы

Всего материалов в каталоге: 5
Показано материалов: 1-5

Քննադատում են Վճռաբեկ դատարանի գործունեությունը 

images

ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, ինչպես նաև Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչները մեղադրում են Վճռաբեկ դատարանի քրեական պալատին ռեսուրսների բացակայության պատրվակով իրենց պարտականությունները չկատարելու մեջ։

Մարտի 10-ին կայացած ԵԱՀԿ-ի կողմից հրավիրված «Հայաստանում դատավարությունների դիտարկում» զեկույց. Մեկ տարի անց» թեմայով քննարկմանը ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը ներկայացրեց զեկույց, որտեղ խոսվում էր անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի մասին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում։

Added by: norikyan, 12.03.2011 | Views: 282 | Loads: 0 | Comments: 0

Մարդու իրավունքների եվրոպական դատարան 

images

Թիվ 11 արձանագրությամբ փոփոխված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով հիմնադրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Այն կազմված է անդամ պետությունների թվին հավասար դատավորներից (այժմ` քառասունյոթ): 


Դատավորները դատարանում զբաղեցնում են իրենց անհատական պաշտոնները, առանց ներկայացնելու որևէ Պետություն: Նրանք չեն կարող զբաղվել որևէ գործունեությամբ, որն անհամատեղելի է իրենց անկախության, անկողմնակալության և մշտական պաշտոնի պահանջների հետ: Նրանց պաշտոնի ժամկետը լրանում է 70 տարեկանում:

Added by: norikyan, 06.03.2011 | Views: 222 | Loads: 0 | Comments: 0

Իրավաբանական անձի աշխատակցի պատասխանատվությունը քաղաքացիաիրավական հարաբերություններում 

imagesԱյսօր Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգում մենք հանդիպում ենք դեպքերի, երբ ֆինանսական կազմակերպությունների գործունեության հետ կապված իրավահարաբերություններում, շատ դեպքերում պատասխանատվություն է կրում ոչ թե իրավաբանական անձ՝ ֆինանսական կազմակերպությունը, այլ նրա ղեկավարը՝ գործադիր տնօրենը, հաշվապահը եւ այլն:

Դա ավանդական տեսության ընդիմախոսների կողմից բացատրվում է նրանով, որ ֆինանսական կազմակերպության մեղքը բացակայում է, քանի որ վերջինս կենդանի էակ չէ եւ չի կարող ձեւավորել համապատասխան կամք, դրա համար էլ պետք է պատասխանատվության կանչել այն անձին, որի մեղքով իրավաբանական անձին պատճառվել է վնաս:

Added by: norikyan, 27.02.2011 | Views: 777 | Loads: 0 | Comments: 0

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ 

imagesՆորմալ իրավական պետություններում, արդարադատության իրականացման գործընթացում բավականին մեծ է փաստաբանի դերը: Այս առումով շատ կարեւոր է վերլուծել փաստաբանի վարքագիծը մի շարք օբյեկտիվորեն ձեւավորվող իրավիճակներում: Օրինակ, քիչ չեն դեպքերը, երբ փաստաբանը իրավաբանական օգնություն ցուցաբերելու ընթացքում պարզում է, որ իր պաշտպանյալը իրականում կատարել է այն հանցագործությունն, որի համար նրան մեղադրում են, սակայն պաշտպանյալը այն ժխտում է: Կամ ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ պաշտպանյալը փաստաբանի առջեւ խոստովանում է իր կատարած հանցագործության մասին, սակայն դատարանում այն ժխտում է, ինչպե՞ս պաշտպանել մարդուն, որի կատարած հանցագործությունը հակասության մեջ է մտնում քո ներքին համոզմունքների հետ, ինչպե՞ս նպաստել նրան, որ մանկահասակ երեխային բռնաբարող հանցագործը հայտնվի ազատության մեջ եւ այլն:


Added by: norikyan, 27.02.2011 | Views: 304 | Loads: 0 | Comments: 0

ՄԱՐԴՈՒՑ ԴԵՊԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: 

images

Հասարակական հարաբերություններում անչափ կարեւոր է մարդու ազատությունը: Անձի ազատությունների երաշխավորման գործում բնականաբար գերիշխող դերը պատկանում է տիրապետող դասակարգին՝ պետությանը:

«Մարդուց դեպի պետություն» հասկացության իմաստն այն է, որ պետությունը չի ստեղծում մարդու ազատությունը այլ կոչված է ճանաչելու եւ պաշտպանելու այն հնարավոր ոտնձգություններից: Գոյություն ունի նաեւ այսպես ասած «Պետությունից դեպի մարդ» հասկացությունը որը ներհատուկ է հիմնականում սոցիալիստական ճամբարի երկրներին:

Added by: norikyan, 27.02.2011 | Views: 336 | Loads: 0 | Comments: 0